News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարական ժամացուցային Swatch ընկերությունը T'SCHUSS-ի նոր մոդել է ներկայացրել, որը նվիրված է փրկարար շներին, գրում է Lenta-ն: 

Ժամացույցը սպիտակ գույնի է, գոտու վրա սենբեռնար է պատկերված: 

Ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչների խոսքով, Swatch-ն այդ եղանակով հարգանքի տուրք է մատուցել շների հերոսական սխրանքներին: Օրինակ` Բարրի անունով սենբեռնարը մի անգամ փոքր տղայի է փրկել` նրան իր մեջքին տանելով Սեն-Բեռնար վանք, որը հինգ կմ հեռավորության վրա է:   

Swatch-ը շվեյցարական կվարցային եւ մեխանիկական ժամացույցների ապրանքանիշ է, որն իրացվում է մասմարկետ սեգմենտում: Հիմնադրվել է Նիկոլաս Ջորջ Հայեկի կողմից`   1983 թվականին: Հայեկն ապրանքանիշի անվանումը վերծանել է որպես  second watch`  «երկրորդ ժամացույց»` ամենօրյա մոդել:

Ապրանքանիշի նորույթներից մեկը ժամացույցների Black Lacquered/LFF 2016 սերիան է` ի պատիվ Լոկառնոյի կինոփառատոնի: Դրանց գոտին զարդարում է ընձառյուծի մորթու նախշերով պրինտը եւ ընձառյուծի պատկեր` կինոփառատոնի խորհրդանիշը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ