News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քույր Մարիամը դեռ 11 տարեկանում էր հասկացել, որ ինքն Աստծու ընտրյալն է եւ պետք է օգնի որբ, աղքատ, հիվանդ ու անտուն երեխաներին: Նա հենց այդ տարիքից էլ ծնողներին տեղեկացրել էր՝ ընտրում է Աստծուն եւ ինչ էլ որ լինի, հետ չի կանգնելու իր ընտրությունից: Տարիներ անց նա չի փոշմանել, այլ շնորհակալ է Աստծուն, որ հենց իրեն է ընտրել՝ կարիքավորներին օգնություն ցույց տալու համար:

Քույր Մարիամն ասում է՝ մարդիկ միշտ մտածում են՝ ինչ-որ արատ, կամ դժվարություն պետք է ունենալ վանական դառնալու համար, սխալ կարծիք է, պետք է մեծ ուժ ու հավատք ունենալ՝ այդ քայլին գնալու համար.  «Ես շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ, որ Աստված հենց ինձ ընտրեց որպես միջոց, գործիք՝ կարիքավորներին օգնելու: Իմ մոտ այս կոչումն զգացել եմ շատ վաղ տարիքից՝ 11-12 տարեկանից, ծնողներս դեմ էին, քանի որ հայերի համար խորթ է այդ ամենը, բայց հիմա հասկացել են, որ ճիշտ ուղին ինձ համար սա էր...»:

Քույր Մարիամն ասում է՝ ի տարբերություն այլ կանանց, ինքն այլ  առաքելություն ունի. հոգ է տանում եւ խնամում 30-ից ավելի երեխաների մասին, իսկ ամուսնացած կանայք՝ միայն իրենց երեխաների. «Այս երկրում ես այլ առաքելությամբ եմ: Տարբերությունը նաեւ այն է, որ ես ամեն օր Աստծու հետ հաղորդակցություն ունեմ, չեմ ասում, որ ամուսնացած կինը չունի այդ հաղորդակցությունը, բայց իմն առաքելությամբ է...: Ամուսնացած կնոջ պարտականությունը սահմանափակվում է  իր ընտանիքով, իսկ ես ամբողջ օրը կարող եմ շփվել շուրջ 30 երեխաների հետ, օգնել նրանց, խնամել, որը հոգու մեծ բավականություն է: Բացի այդ լսում եմ տարբեր կանանց խնդիրները, փորձում օգնել նրանց իմ  խորհուրդներով եւ երբ ստացվում է՝ այլ զգացողություն է...»:

Քույր Մարիամը Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կուսաստանի քույրերից է: Նա եւ քույր Արուսյակը «Պողոսյան» կրթահամալիրում խնամում եւ դաստիարակում են 30-ից ավելի որբուհիների եւ Գյումրիի ծերանոցում ապրող տարեցներին: Քույր Մարիամն ասում է՝ լավ հայրենիք ունենալու համար, լավ ընտանիքներ են պետք եւ քույրերով ամեն ինչ անում են այդ լավ հայրենիքն ունենալու համար...

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ