News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լեհաստանի խորհրդարանի նախագահի հրավերով, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը օգոստոսի 30-31-ը Վարշավայում կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական հանդիպմանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նաղդալյանը հանդես կգա Եվրոպական միության վերածննդին եւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ելույթով:

Այցի ընթացքում նախատեսված են նաեւ պաշտոնական հանդիպումներ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Սեյմի նախագահ (մարշալ) Մարեկ Կուչինսկիի եւ Սենատի նախագահ (մարշալ) Ստանիսլավ Կարչեւսկիի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ