News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 29-30-ը «Աշխարհն առանց միջուկային զենքի» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի փոխնախագահ Վլադիմիր Բոժկոյի հետ, որտեղ ներկայացրել է ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման ընթացքը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վլադիմիր Բոժկոն ներկայացրել է նորընտիր Մաժիլիսի կառուցվածքը, օրենսդրական գործունեության հիմնական ուղղությունները, միջխորհրդարանական համագործակցության առաջնահերթությունները: Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի փոխնախագահը նաեւ հատուկ անդրադարձ է կատարել հայ-ղազախական միջպետական հարաբերություններին, գոհունակությամբ ընդգծել դրանց բարեկամական, դաշնակցային բնույթն ու հույս հայտնել, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ունեցած դժվարություններին` երկկողմ տնտեսական կապերն ընդարձակվելու մեծ ներուժ ունեն:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ընթացքը, ընդգծել հայ-ղազախական հարաբերությունների խորհրդարանական բաղադրիչը զարգացնելու, մասնավորապես երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջեւ կապերն աշխուժացնելու եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության հուշագիր ստորագրելու կարեւորությունը: Արտակ Զաքարյանը եւ Վլադիմիր Բոժկոն նաեւ հանդես են եկել երկու երկրների խորհրդարաններում ստեղծված բարեկամության խմբերի փոխայցելություն կազմակերպելու առաջարկով:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի միջազգային կապերի, պաշտպանության եւ անվտանգության հարցերով կոմիտեի քարտուղար Իրինա Արոնովան, հայ-ղազախական բարեկամության խմբի նախագահ Բեյբըթ Մամրաեւը, Մաժիլիսի պատգամավոր Նարինե Միքայելյանը, ինչպես նաեւ Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ