News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Սարատակ համայնքում օգոստոսի 21-ին ծեծի ենթարկված 63-ամյա Սվետլանա Վարդանյանը չի հասկանում իրեն ծեծի ենթարկելու պատճառները:

NEWS.am-ի հետ զրույցում տիկին Սվետլանայի ընտանիքի անդամները նշեցին, որ գյուղապետ ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանի հայտարարությունը, թե իր որդին չի ծեծել 63-ամյա կնոջը եւ  այսպիսի լուրեր է տարածում, որովհետեւ «Դաշնակցություն» կուսակցությունն իրեն աշխատանք էր խոստացել, ինքն էլ այդ թատրոնն է կազմակերպել, չի համապատասխանում իրականությանը: Տիկին Սվետլանայի աղջիկը՝ Աննան, նշեց, որ ի տարբերություն գյուղապետի ընտանիքի, իրենց ընտանիքը որեւէ կապ չունի կուսակցությունների հետ եւ չեն կարողանում հասկանալ իրենց մորը ծեծի ենթարկելու պատճառները:

«Օգոստոսի 21-ի երեկոյան մայրս եղբոր տնից է վերադառնալիս եղել, ինչ-որ մեկը բռունցքով խփել է գլխին, նա ընկել է, որից հետո սկսել են հարվածել ոտքերով:  Բնականաբար, որ ընկել է, նայել է, թե ով է հարվածողը ու ճանաչել է, որ գյուղապետի որդին է:  Պատճառը մինչեւ հիմա էլ չգիտենք, մամուլից տեղեկացանք, որ գյուղապետը կապում է ՏԻՄ ընտրությունների հետ, իբր «Դաշնակցությունը» մայրիկիս պաշտոն է խոստացել եւ այլն: Մեր ընտանիքը որեւէ կուսակցության հետ կապ չունի, ի տարբերություն գյուղապետի բազմակուսակցական ընտանիքի: Մայրս աշխատում էր «Հայփոստում» որպես բաժանմունքի ղեկավար, թոշակի անցնելուց հետո պաշտոնից դուրս է եկել: Մայրիկիս առաջարկվել է գյուղի դպրոցում հաշվապահ աշխատել ու  դեպքի հաջորդ օրը պետք է գնար այդ աշխատանքին ընդունվեր: Գյուղապետի նման հայտարարությունը երեւի կապված է այս աշխատանքի հետ: Այդ մարդն եկել մամային ասել էր՝ էդ տեղն արժի 100 ձայն, մամաս էլ պատասխանել էր՝ ինչ ձայն, ինչ կապ ունեմ էդ ընտրությունների հետ: Այս դեպքից առաջ էլ մի տարի ընտրությունների ժամանակ էլի մեկին էին ծեծի ենթարկել, այսինք՝ սովորական ձեռագիր է սա մեր գյուղում: Գործն այս պահին ոստիկանությունում է եւ թող ոստիկանությունն էլ պարզի պատճառները եւ եթե գյուղապետը վստահ է, որ «Դաշնակցությունն» է այս գործում խառը, թող գնա հաղորդում տա Դաշնակցության դեմ: Եթե այդքան վստահ է իր ասածների մեջ»,-ասաց Աննան:

Տպել
Ամենաշատ