News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը եւ Մոնղոլիան հետագայում եւս հաջողությամբ կզարգացնեն բազմակողմանի փոխգործակցությունը՝ անցյալ տարի ԵՏՄ եւ Մոնղոլիայի կառավարության միջեւ ստորագրված Համագործակցության հուշագրի շրջանակներում։ Օգոստոսի  29–ին այս մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում  Ռուսաստանի Դաշնությունում Մոնղոլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դելգերմա Բանզրագչի հետ հանդիպմանը։
ԵՏՀ մամուլի ծառայությունից NEWS.am–ին հայտնեցին, որ Տիգրան Սարգսյանն ընդգծել է ԵՏՄ եւ Մոնղոլիայի միջեւ շփման եզրերի առկայությունը՝ ասելով. «Դա ոչ միայն Մոնղոլիայից ապրանքի արտահանումն է մեր միություն, այլ նաեւ համատեղ ձեռնարկությունների, ներդրումային ծրագրերի հետ կապված հարցերը։ Մենք հարցերը չենք սահմանափակվում այն շրջանակով, որոնք կարող են հետաքրքրել մեր մոնղոլ գործընկերներին»։
Արձագանքելով դեսպանի այն հայտարարությանը, թե Մոնղոլիան դիտարկում է ԵՏՄ մտնելու կամ միության հետ առեւտրի ազատ գոտի ստեղծելու հնարավորությունը՝ Տիգրան Սարգսյանն իր փորձը մտաբերելով ասել է. «Երեք տարի առաջ, երբ Հայաստանի վարչապետն էի, մենք եւս ԵՏՄ մտնելու ընտրության առջեւ էինք կանգնած։ Այդ ժամանակ ամեն ինչ մանրակրկիտ վերլուծեցինք, ծանրութեթեւ արեցինք դեմ եւ կողմ փաստարկները, եւ ԵՏՄ–ին անդամակցելու մեր որոշումը տնտեսական բոլոր չափանիշներով անչափ պրագմատիկ, հաշվարկված էր»։
Մոնղոլիայի դեսպանը նշել է, որ ստեղծվել եւ արդեն գործում է Հուշագրով նախատեսված համատեղ աշխատանքային խումբ՝ ԵՏՄ երկրների եւ Մոնղոլիայի կառավարության միջեւ տնտեսական երկխոսության առաջմղման նպատակով։ Դեսպանն առաջարկել է խմբի աշխատանքի շրջանակում քննարկել մոնղոլական մի շարք ապրանքների մաքսատուրքը նվազեցնելու հնարավորությունը, Մոնղոլիայի դեպքում եւս կիրառել Վիետնամի եւ ԵՏՄ միջեւ առեւտրի ազատ գոտու ստեղծման փորձը։
Այս կապակցությամբ ԵՏՀ կոլեգիայի նախագահը նշել է. «Մեզ շատ երկրներ են դիմում ազատ առեւտրի պայմանագրեր կնքելու համար։ Որովհետեւ ԵՏՄ–ն արդարացիորեն խոստումնալից շուկա են դիտարկում, որտեղ կարող են իրենց ապրանքը վաճառել։ Այս կապակցությամբ մեզ մոտ մշտապես հարց է առաջանում՝ եթե մեր շուկան առավելագույնս բացում ենք, ի՞նչ է ստանում մեր բիզնեսը։ Մեր աշխատանքային խումբը պետք է փոխադարձ շահերը երեւան բերի»։
Կողմերը պայմանավորվել են այս տարվա հոկտեմբերին աշխատանքային խմբի նիստ անցկացնելու մասին։ Նույն ժամանակ էլ, Մոնղոլիայի դեսպանի առաջարկով, կանցկացվի համատեղ բիզնես–ֆորում՝ Մոնղոլիայի եւ ԵՏՄ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Պեսկովը հայտնել է, որ Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից
Դա մասամբ տեղի է ունենում մեր երկրի հետ շատ սերտ փոխշահավետ համագործակցության եւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով, դա միանշանակ է...
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 45-րդ նիստին
Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների...
Ամենաշատ