News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Շրվենանց գյուղի դպրոցն արդեն մի քանի տարի է` փակ է: Դպրոցի վերջին աշակերտը գյուղապետի կրտսեր որդին է եղել, որն այժմ մոտակա` Կապան քաղաքում է բնակվում, այնտեղ դպրոց հաճախում:

«6 տարի է` դպրոց չունենք: Գյուղի բնակիչների մեծ մասը 60-ն անց են: Ջահելներս շատ ենք ցավում գյուղի վիճակի համար: Մի ժամանակ գյուղը ծերանում էր, հիմա զգում ենք, որ մահանում է»,- ափսոսանքով ասում է գյուղապետը` Արմինե Մանուկյանը:

10 տարի առաջ 70-ից ավելի բնակիչ ունեցող Շրվենանցում այժմ 30 բնակիչ կա, ինչպես գյուղապետն է ասում` բոլորն իրար բարեկամ: Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է:

Գյուղապետի խոսքով` նրանք քաղաք են տեղափոխվում ապրուստի միջոց հայթայթել չկարողանալու պատճառով:

Տպել
Ամենաշատ