News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի «Եվրոպական ազատ դաշինքը» համագործակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից պատգամավորների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լատվիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, «Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք» խմբակցության անդամ Տատյանա Ժդանոկը:

«Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կողմնակիցների համար միշտ դժվար է ձայն հավաքել: Օրինակ՝ Լատվիայում ընտրողների կեսը զրկված է ձայնի իրավունքից (ռուսալեզու բնակչությունը, որի շրջանում մեծ է Հանուն մարդու իրավունքների միացյալ Լատվիայում կուսակցության կողմնակիցների թիվը - խմբ.):

Ղարաբաղի հարցով անձամբ ես փոքր-ինչ այլ դիրքորոշում ունեմ, քան իմ որոշ գործընկերներ: Թեկուզ այն պատճառով, որ նշված խմբակցության անդամ եմ»,- նշեց Ժդանոկը:

«Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք» խմբակցության ներսում Դաշինքը զգալի ինքնավարություն ունի, իսկ մի շարք դեպքերում, ըստ պատգամավորի, առանձին դիրքորոշում:

Մասնավորապես, Դաշինքն իր վերջին համագումարներին Լեռնային Ղարաբաղից ներկայացուցիչների է հրավիրել, այդ թվում՝ 2014 թվականին Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելլա քաղաքում անցկացված համագումարին: Ըստ Ժդանոկի՝ քննարկվում է նաեւ Դաշինքին արցախցի խորհրդարանականների պոտենցիալ անդամակցության հարցը:

«Ամեն դեպքում՝ նրանց հետ միջկուսակցական կապեր ենք պահպանում»,- նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ երկար տարիներ Տատյանա Ժդանոկը զբաղվում է Լատվիայի ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանությամբ, «Հանուն մարդու իրավունքների միացյալ Լատվիայում» կուսակցության համանախագահն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ