News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փողերի լվացման եւ զենքի ապօրինի վաճառքի մեջ կասկածվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ով օգոստոսի 27-ին ձերբակալվել էր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ այնուհետեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից, վաղը մեկնելու է Մոսկվա, հաղորդում է «Ազատությունը»

«Իմ պաշտպանյալը ուներ տոմս Հայաստան եւ հակառակ՝ Մոսկվա՝ 31-ի ամսաթվով: Դատարանի որոշման համաձայն իր կալանքի միջնորդությունը մերժվել է: Դատարանի որոշման մեջ մենք ոչ մի արգելք չենք գտել, որ իմ պաշտպանը իրավունք չունի հեռանալու Հայաստանից: Դատախազության կողմից եւս ոչ մի արգելք չկա, համենայնդեպս՝ առայսօր, մինչ մենք ձեզ հետ զրուցում ենք, մենք ոչ մի տեղեկություն չունենք, որ ինչ-որ մեկը մեզ պարտադրել է մնալ Հայաստանում եւ սպասել, թե ինչ է լինելու: Ես ենթադրում եմ, որ արգելք չկա՝ ուրեմն ազատ մարդ ենք», -«Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը:

Հարցին՝ այսինքն Միրոնովը օգոստոսի 31-ին փորձելու է հեռանա՞լ Հայաստանից, փաստաբանը պատասխանել է․ «Նա անպայման կհեռանա՝ առանց փորձի, եթե չլինի որեւէ արգելք․ պաշտոնական արգելք, որտեղ գրված է, որ մենք իրավունք չունենք հեռանալու Հայաստանից»:

Հիշեցմանը, թե նախօրեին հենց ինքը՝ Ներսիսյանը հայտարարում էր, որ 40 օրվա ընթացքում դատարանը Սերգեյ Միրոնովի արտահանձնման հարցով որոշում պետք է կայացնի եւ մինչեւ այդ ռուսաստանցին պետք է մնա Հայաստանում, փաստաբանը պատասխանեց․ «Եթե դատարանը որոշեր, որ իր նկատմամբ խափանման միջոց՝ կալանք ընտրելը իմաստ չունի եւ ընտրեր ուրիշ ձեւ, օրինակ ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ, կամ ուրիշ մի բան, այն ժամանակ, իհարկե, դա պրոցեդուրա է՝ 40 օրվա ընթացքում․․․ հիմա, քանի որ դատարանը մերժել է դատախազության այդ խնդրանքը եւ մենք ոչ մի պարտավորություն չունենք, որոշման մեջ չկա ոչ մի բան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ