News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Էստոնիայի խորհրդարանում այսօր՝ օգոստոսի 30-ին, սկսվել է նախագահի ընտրության երրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հայտարարել է նիստը վարող խորհրդարանի նախագահ Էյկի Նեստորը, քվեարկության արդյունքները կհրապարակվեն ժամը 17.09–ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Երկուշաբթի եւ այսօր՝ օրվա առաջին կեսին անցկացված քվեարկության առաջին եւ երկրորդ փուլերով երեք թեկնածուներից ոչ մեկը չի հաղթել՝ չհավաքելով դրա համար անհրաժեշտ ձայներ։ Գաղտնի քվեարկությամբ թեկնածուն պետք է ստանա պատգամավորների ձայների նվազագույնը երկու երրորդը կամ 101 ձայնից ոչ պակաս 68 ձայն։

Երրորդ փուլ են անցել Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Սիյմ Կալլասը, ում աջակցում են իշխող կոալիցիայի մեջ մտնող Սոցիալ–դեմոկրատական կուսակցության եւ Բարեփոխումների կուսակցության խմբակցությունները, եւ ընդդմադիր Կենտրոնամետ կուսակցության խմբակցության կողմից առաջադրված պատգամավոր  Մայլիս Ռեպսը։ Նրանք էին երկրորդ փուլում ավելի շատ ձայն ստացել. Կալլասն ստացել էր 45 ձայն, Ռեպսը՝ 32։

Քվեարկության երկրորդ փուլում երրորդ թեկնածուն փաստաբան Ալլար Յիքսը, ում առաջադրել էին «Հայրենիքի եւ հանրապետության միության» եւ Էստոնիայի Ազատ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները, ստացել էր 21 ձայն, եւ օրենքի համաձայն չէր անցել հաջորդ փուլ։

Քվեարկության երրորդ փուլի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է, քանի որ հայտնի չէ, թե իրենց ձայնն ում կտան այն պատգամավորները, որոնք առաջին եւ երկրորդ փուլում աջակցել են Յիքսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ