News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Բոլիվիայում ապրող շունը հռչակվել է աշխարհում ամենահաջողակը, երբ ավտոարշավի ուղեմասում բախվել է մեքենային: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Metro-ն:

Տեղի ունեցածը տեսանկարահանել են Սանտա Քրուզում անցկացվող Codasur-2016 ավտոարշավի երկրպագուները: Նրանք նկատել են ճանապարհով վազող շանը եւ փորձել են Mitsubishi Evo-ով սուրացող ուրուգվայցի ավտոարշավորդ Ֆերնանդո Զուասնաբարուին դա հասկացնել, սակայն մարզիկը ոչ մի բան չի կռահել: Հանդիսատեսին չի հաջողվել նաեւ շանը մայրուղուց բղավոցներով հեռացնել:

Վրաերթի ենթարկվելուց հետո շունը բարձրացել է տեղից եւ վազել սպորտային մեքենայի հետեւից:

Codasur ավտոարշավը մեկնարկել է 2016 ապրիլի 1-ին: Մրցումներն անցկացվել են Պարագվայում, Բրազիլիայում, Արգենտինայում եւ Բոլիվիայում: Այն նոյեմբերի վերջին կավարտվի Ուրուգվայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ