News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 29-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի, միավորումներից մեկի եւ ենթակա զորամասերի հրամանատարների մասնակցությամբ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել են զորամասի մարտական պատրաստության, զինծառայողների մարտունակության կատարելագործման եւ մասնագիտական ունակությունների զարգացմանը, ինչպես նաեւ նոր ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած թերությունների ու բացթողումների վերացմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը առաջիկա անելիքների վերաբերյալ պատասխանատու սպաներին տվել է համապատասխան ցուցումներ եւ հրահանգներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ