News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի ազգային պարկերի վարչությունը նախատեսել է հեռացնել 700 ռնգեղջյուրի կոտոշներ՝ կենդանիներին որսագողերից պաշտպանելու համար: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտնել է վայրի բնության պաշտպանության Aware հիմնադրամը:

«Ցանկանում ենք որսագողերին հասկացնել, որ եթե այցելեն Զիմբաբվե, այն, ինչ հաշվարկել են ստանալ՝ չեն ստանա... Կհեռացվեն բոլոր ռնգեղջյուրների կոտոշները»,- հայտարարել է հիմնադրամի տնօրեն Լիզա Մարաբինին:

Նրա խոսքով՝ մեկ ռնգեղջյուրի կոտոշների հեռացումն արժե 1.2 հազար դոլար: Վայրի բնության պետական բոլոր պարկերում 100 ռնգեղջյուր կա, մնացածը մասնավոր արգելոցներում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ