News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարայում օգոստոսի 29-ին գտել են ռազմաօդային ուժերի մեկ տեղանոց բազմաթիրախային F/A18C կործանիչը: Օդանավի բեկորները հայտնաբերել են երկրի կենտրոնական հատվածում: Ըստ BBC-ի՝ այս մասին հաղորդել է Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը:

Օդանավի կործանման վայրը գտել են ուղղաթիռից: Բարդ տեղանքի պատճառով կործանման վայր ոտքով հասնելն անհնար է: Լեռնային փրկարարները կփորձեն ուղղաթիռից դեպքի վայր իջնել, երբ եղանակային պայմանները թույլ տան:

Կործանիչն ուսումնական թռիչք էր իրականացնում մեկ այլ օդանավի հետ: Ռադարներից կործանիչի անհետանալուց հետո այն որոնելու համար ՌՕՈՒ-ի երկու Super Puma ուղղաթիռ էր ուղարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ