News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության մեջ մեղադրվող Յուրի Հակոբյանը դեպքի ժամանակ այլ վայրում է եղել, ինչն էլ նրա ալիբին է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արմեն Նադիրյանը:

«Հստակ այլուրեքություն է ներկայացրել: Ասել է` ես գտնվել եմ այսինչ վայրում 23:00-ից սկսած, 23:40-ին հասել եմ մի ուրիշ վայր: Հիմա այդ մյուս վայրի տեսախցիկները ֆիքսել են նրան: Մյուս փաստն էլ, ասում ենք, ճշտելու համար, թող հարցաքննեն այդ վայրում գտնվողներին»,- ասաց պաշտպանը:

Արմեն Նադիրյանի խոսքով` միայն երկու ամիս անց են հարցաքննվել այդ անձինք: Իրենք ենթադրում են, որ այդ ցուցմունքներով հաստատվել է Յուրի Հակոբյանի այլուրեքությունը:

«Եթե քննչական մարմինը որպես հիմնավոր կասկածի հիմք չի ներկայացնում այդ հանգամանքը, այլ միայն տուժողի մոր ցուցմունքը, դրանից ենթադրում ենք, որ այլուրեքության հանգամանքը գոնե ցուցմունքներով հաստատվել է»,- ասաց պաշտպանը: 

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Սպանության մեջ մեղադրվում են Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը եւ Յուրի Հակոբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ