News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Խորենացի փողոցում օգոստոսի 29-ին հանկարածամահ եղած Արամ Խաչատրյանն աշխատում էր ոստիկանության ներքին զորքերի նվագախմբում, ամիսներ առաջ էլ թոշակի էր անցել առողջական խնդիրների պատճառով:

«Շեփորահար էր, մեկ տարի առաջ սրտի հետ կապված խնդիրներ առաջացան, որոնց պատճառով ստիպված էր թոշակի անցնել»,- NEWS.am-ի թղթակցին պատմեցին մահացած ոստիկանի հարազատները:

Արամ Խաչատրյանն Արցախյան պատերազմի մասնակից էր, 5 երեխաների հայր: Հարազատների խոսքով, այսօր նրա 11-ամյա դստեր ծննդյան օրն է:

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը հանկարծամահ է եղել օգոստոսի 29-ին ժամը 16:00-ի սահմաններում Խորենացի եւ Քրիստափոր փողոցների խաչմերուկում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:

Տպել
Ամենաշատ