Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը հաջողությամբ հիպերձայնային օդահրթիռային շարժիչներ է փորձարկել: Այս մասին հաղորդում է N+1-ը՝ վկայակոչելով Defense Aerospace-ը:
Ուժային սարքավորումների ամառային փորձարկումների ժամանակ հետազոտողները ստուգել են գերձայնային արագության ժամանակ միացումը, վառելիքի կայուն այրումը, օդի հավաքման մեխանիզմն ու վառելիքի ցայտման համակարգը:
Հիպերձայնային շարժիչների առաջին փորձարկման նպատակն էր՝ ստուգել դրանց աշխատանքի կայունությունը, այլ ոչ թե հնարավորությունները: