News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանում ամերիկացի գործարար կնոջը լրտեսության մեղադրանք են առաջադրել: Այս մասին հաղորդել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ըստ Reuters-ի՝ խոսքը ծագումով չինացի ԱՄՆ-ի քաղաքացի Սենդի Փհան-Գիլիսի մասին է, որին Չինաստանում ձերբակալել են անցյալ տարվա մարտին: Նրան մինչեւ հիմա կալանքի տակ էին պահում՝ առանց մեղադրանք առաջադրելու: Այս միջադեպն ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացրել:

Օգոստոսի 30-ին՝ G20-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Չինաստան այցից առաջ Փհան-Գիլիսին լրտեսության մեջ են մեղադրել, սակայն որեւէ մանրամասն չեն ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ