News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան Գերմանիա է մնում այն ամենում, ինչը թանկ է մեզ համար: Գերմանական Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Մերկելը նշել է, որ այն արժեքներն ու սկզբունքները, որոնցով ապրում է երկիրը, չեն փոխվի: «Դրանք արտացոլվում են մեր լիբերալության, ժողովրդավարության, իրավական պետության եւ սոցիալական շուկայական տնտեսությանը մեր հավատարմության մեջ, որն իր տնտեսական ուժի շնորհիվ աջակցում է ամենաթույլերին»,- նշել է կանցլերը:

Հուլիսի վերջին Գերմանիայում երկու ահաբեկչություն տեղի ունեցավ, որոնց պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն»-ը: Դրանք փախստականներ իրականացրեցին: Անգելա Մերկելն ասել է, որ այդ առումով բնակչության մտահոգությունները «միանգամայն հասկանալի են»: Սակայն, ըստ կանցլերի, ինքը համաձայն չէ պնդմանը, որ հենց միգրանտներն են ահաբեկչությունը Գերմանիա բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ