News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի Սենատը կլսի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի գործով կողմերի եզրափակիչ փաստարկները, այնուհետեւ երկրի ղեկավարին պաշտոնից հեռացնելու հարցով քվեարկություն կկայանա: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նախօրեին Ռուսեֆը, որը երկրի պատմության առաջին կին նախագահն է, կես ժամ տեւած ելույթից հետո ավելի քան 14 ժամ պատասխանել է սենատորների հարցերին: Մեղադրող կողմի փաստաբանները հանդես կգան եզրափակիչ խոսքով, ինչից հետո ելույթ կունենա պաշտպանական կողմը: Սենատորների վերջին բանավեճերից հետո օգոստոսի 31-ին քվեարկություն կանցկացվի, որի արդյունքներով էլ վճիռ կկայացվի:

Որպեսզի իմփիչմենթը վերջնական լինի, դրա օգտին պետք է քվեարկի 81 սենատորներից 54-ը:

Ռուսեֆին մեղադրում են դաշնային բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար պետական բանկերից անօրինական վարկային միջոցներ օգտագործելու մեջ: Նախագահը հերքում է մեղադրանքները:

Եթե Դիլմա Ռուսեֆին, ամեն դեպքում, հեռացնեն նախագահի պաշտոնից, նրան կփոխարինի փոխնախագահ Միշել Տեմերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ