News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական բանակը պետք է պաշտպանվի Pokemon Go բջջային խաղի ներխուժումից եւ այն արգելի զինվորականների շրջանում: Canard Enchaine-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է երկրի պաշտպանության նախարարության նոտայում:

«Ներկայում նախարարության բազմաթիվ օբյեկտներում, որոնց թվում գաղտնիության բարձր մակարդակ ունեցող գոտիներ կան (ZDHS), այդ վիրտուալ օբյեկտներ ու էակներ կան»,- գրել է Figaro-ն:

«Ռազմական օբյեկտների անմիջական հարեւանությամբ մարդկանց կուտակման կամ ներխուժման վտանգն իրական է»,- հայտարարել է հակահետախուզական ծառայության ղեկավար, ադմիրալ Ֆրեդերիկ Ռենոդոն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ պաշտպանության նախարարությունում մտահոգված են, որ խաղացողների անվան տակ չարագործները կարող են փորձել ռազմական օբյեկտներ ներթափանցել, բացի այդ, հավելվածը կարող է տարածվել զինվորների շրջանում: Այդ պատճառով նախարարությունն առաջարկել է խաղն արգելել ռազմաբազաներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ