News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, թե մահվան ելքով ավտովթարների թվի կտրուկ նվազման պատճառներից մեկն էլ այն է, որ խստացվել է վարչարարությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարողների նկատմամբ, եւ անցած տարվա համեմատ ավելացել է ոչ սթափ վիճակում հայտնաբերված վարորդների թիվը:

«ՉԻ» - Այստեղ երկու տարբերակ կա: Կամ անցած տարի ճանապարհային ոստիկանները խմած վարորդներին չէին գրանցում ու հանգիստ բաց էին թողնում (բնականաբար՝ սիրուն աչքերի համար), կամ էլ ճանապարհային ոստիկանության տքնաջան աշխատանքի արդյունքում այս տարի վարորդները ուղիղ երկու անգամ ավելի շատ են խմում: Եթե որեւէ մեկը այլ տարբերակ գիտի՝ ուշադիր կլսենք:

Ի դեպ՝ ափսոս, որ ոստիկանության պաշտոնյան ոչ սթափ վիճակում հայտնաբերված վարորդների հստակ թիվը չի նշում: Եթե նշեր՝ մոտավորապես հայտնի կդառնար, թե անցած տարի որքան է կազմել ճանապարհային ոստիկանության «օբշչակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ