News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

 Իլինոյս նահանգում ՝ Չիկագոյում կինը ինքնահրկիզման փորձ է արել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Դեննի Դեւիսի գրասենյակում, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը:

Ոստիկանությունից հայտնել են, որ անհայտ կինը ձեռքերի ախտահարման համար նախատեսված հեղուկը լցրել էր բերանի մեջ, ինքն իր վրա ու վառել կրակայրիչով: Գրասենյակի աշխատակիցները փորձել են մարել կրակը, սակայն կինը փորձել է փախչել:

Կնոջը հիվանդանոց են հասցրել ծանր այրվածքներով, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն:

Միջադեպի ժամանակ Դեւիսը գրասենյակում չի եղել: Նա ասել է, որ չգիտի, թե ինչը կարող էր կնոջը դրդել նման քայլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ