News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) կարող է արդեն օգոստոսի 31-ին հրապարակել այն զեկույցը, որը վերաբերում է նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին ու անձնական փոստով նրա ծառայողական նամակագրությանը, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը հետաքննության ընթացքին ծանոթ բարձրաստիճան աղբյուրներից տեղեկություններ է ստացել, ըստ որոնց զեկույցում բացատրվելու է, թե ինչու Քլինթոնին քրեական մեղադրանք չի առաջադրվելու:

Քլինթոնը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ 2009-2013 թթ, լինելով պետքարտուղար, իր անձնական փոստային սերվերն է գործածել ծառայողական նամակագրության համար: Քննադատողները ասում էին, որ անձնական սերվերը գործածելու պատճառով պետքարտուղարի նամակագրությունը հաքերների համար խոցելի էր դարձել, բացի դրանից Քլինթոնն ինքը այդ ձեւով իր վերահսկողության տակ էր պահում նամակագրությունը ու հարկ եղած դեպքում կարող էր ջնջել անցանկալի նամակները: ՀԴԲ-ն հետաքննություն է անցկացրել, որը ներառում էր Քլինթոնի ու նրա օգնականների հարցաքննությունները, ու որոշել է նախկին պետքարտուղարի դեմ քրեական մեղադրանք չառաջադրել:

Քլինթոնը հետաքննության շրջանակում անձնական սերվերից պետքարտուղարությանը մոտ 30 հազար նամակ է փոխանցել, բայց մոտ 30 հազար նամակ էլ ջնջել էր՝ պատճառաբանելով, թե դրանք անձնական բնույթի էին: Դրանից հետո ՀԴԲ-ն եւս 14.9 հազար էլեկտրոնային նամակ էր հայտնաբերել, որոնց մի մասը վերաբերում էր նրա պաշտոնական գործունեությանը, այլ ոչ թե անձնական կյանքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ