News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում կքննարկի որոշման մի նախագիծ, որով սահմանվելու է մեր պետական դրոշի եւ զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները: Դրանով սահմանվում են մասնավորապես դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները: Օրինակ, դրսում տեղադրվելիք դրոշը պետք է անպայման պատրաստված լինի խոլիէսթերային գործվածքից, իսկ ներսում տեղադրվողները՝ նաեւ բամբակից, մետաքսից, բրդից եւ այլն:

Նույնատիպ չափորոշիչներ են առաջադրվում նաեւ զինանշանին: Բայց ուշագրավ է այն, թե ինչ պահանջներ են ներկայացվում զինանշանի տեղադրման առումով: «Պաշտոնատար անձանց եւ պետական կազմակերպությունների ղեկավարների գրասենյակներում, պաշտոնական հանդիպումների սենյակներում եւ դահլիճներում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինանշանը տեղադրվում է նախագահության հետեւից պատին՝ նախագահողի թիկունքի ուղղությամբ»:

Սա տրամաբանական պահանջ է, սակայն շատ պաշտոնյաներ հիմա զինանշանի համար հատկացված մասում տեղադրում են ոչ թե զինանշանը, այլ Սերժ Սարգսյանի դիմանկարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ