News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հունաստան, Սամոսա, 5-րդ դար մեր թվարկությունից առաջ: Փիլիսոփա Քսանֆը, որոշակի «գրադուսի» տակ գտնվելով, գրազ է գալիս իր ընկերոջ հետ, որ կկարողանա խմել մի ամբողջ ծով: Պարտվելու դեպքում նա պարտավորագիր է գրում՝ ընկերոջը հանձնել ունեցվածքը: Սթափվելով՝ նա սկսում է ելքեր փնտրել, թե ինչպես հնարավոր է հետ կանգնել իր անհեթեթ խոստումից: Օգնության է գալիս նրա ստրուկ Եզոպոսը, որը խորհուրդ է տալիս փիլիսոփային ասել հետեւյալը. «Ես պարտավորվել եմ խմել ծովը, բայց ոչ՝ այդ ծովի մեջ հոսող գետերը: Այ, եթե դուք ինձ տաք առանձին, մեկուսացված մի ծով, ես այն կխմեմ»:

Եվ քանի որ այդպիսի ծով Քսանֆին ոչ ոք չէր կարող տրամադրել, հանցն ինքնին լուծվել է:

Գիլյերմե Ֆիգեյռեդոյի պիեսի այս դրվագն ինձ հիշեցրել է Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող իրադարձությունները: Իշխանությունը խոստացել է բավարարել քվեարկության գործընթացը՝ կատարելով ընդդիմության պահանջների մի մասը: Բայց դա արել է պայմանական եղանակով՝ եթե փող լինի տեխնիկական նորամուծությունների համար: բայց քանի որ օրերս «պարզվել է», որ եվրոպական կառույցները փող չեն տալիս, ակնհայտ է դարձել, որ այդ բարեփոխումները հնարավոր չէ իրականացնել:

Ամբողջ խնդիրն այն է, որ «փող ուզողը» հենց իշխանություններն էին, կառավարությունը: Ոչինչ չէր կարող ստիպել նրան մեծ ջանասիրություն չդրսեւորել «փող ուզելու» հարցում:Ա րդյունքում բոլոր տեսակի քննարկումները, վեճերը «4+4+4»-ը, համաձայնությունները, փոխզիջումները եւ այլն, բացարձակապես անիմաստ դուրս եկան: Իշխանությունը չի հրաժարվում կատարել Ընտրական օրենսգրքի հիշյալ բարեփոխումները՝ ցույց տվեք այն ծովը, որի մեջ գետեր չեն հոսում, եւ մարդիկ այդ ծովը կխմեն:

Հայաստանի համար արդար, հասարակության մեծամասնության համար ընդունելի արդյունքներով ընտրություններ անցկացնելը ռազմավարական, ավելին՝ անվտանգությանն անմիջականորեն առնչվող խնդիր է։ Եթե քաղաքական ուժերը վստահ են, որ նախատեսված տեխնիկական նորամուծությունները գոնե 50 տոկոսով մեղմում են 21 տարի շարունակ հնչող մտահոգությունները, ապա դրա համար ոչինչ չարժե խնայել (անգամ բյուջեի գումարները), եւ եթե իշխանությանը խաբել են, ու պատրվակ է գտել այդ նորամուծությունները չիրականացնելու, ապա դրա դեմ պետք է պայքարել բոլոր օրինական միջոցներով։

Սակայն եթե տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող այս նախագիծը, միեւնույն է, որեւէ շոշափելի արդյունք չի տա (ինչին, ճիշտն ասած, ես ավելի շատ եմ հակված), ապա, կներեք, բոլոր «4»–երը պետք է խոստովանեն, որ իզուր ժամանակ են ծախսել եւ զբաղեցրել հասարակության ուշադրությունը։

 Իրականում արդար ընտրությունները ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական խնդիր են։ Կարծում եմ՝ որեւէ քաղաքական գործիչ այդ թեզի հետ չի վիճի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ