News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում «Լայոնռոք» թայֆունի հետեւանքով Իվատէ պրեֆեկտուրայում 11 մարդ է զոհվել, երեք մարդ էլ Հոկայդոյում անհետ կորած է համարվում, հայտնում է NHK հեռուստաընկերությունը:

Իվատէ նահանգի Իվաիձումի քաղաքի ծերանոցում ինը մարդ է զոհվել: Ականատեսների խոսքով գետում ջրի մակարդակը կարճ ժամանակում բարձրացել ու վեց մետրի է հասել:

Այդ նույն պրեֆեկտուրայում Կուձի քաղաքում սողանքների պատճառով փլատակների տակ է մնացել մի տարեց կին: Զոհվածներից մեկին էլ ոստիկանությունն է գտել գետի ափին: Հոկայդոյում անհետ կորած է համարվում երեք մարդ:

Օգոստոսի 31-ի առավոտից Ճապոնիայի բանակն էլ է միացել փրկարարական աշխատանքներին: Տների կտուրներին ու ավտոմեքենաների վրա նստած օգնության սպասողներին փրկում են ուղղաթիռներով ու նավակներով:

Օգոստոսի 30-ին «Լայոնռոք» թայֆունը անցել է Ճապոնիայի հյուսիսով ու հյուսիս- արեւելքով իր հետ տանելով հորդառատ անձրեւները ու ուժեղ քամին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ