News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հանրահայտ մաթեմատիկոս Ջոն Նեշին պատկանող նոբելյան մրցանակը հոկտեմբերի 17-ին աճուրդի կդրվի Sotheby's աճուրդային տանը, հայտնում է New York Times–ը:

Հայտնում են, որ մեդալը կարող է վաճառքի դրվել 2.5-ից 4 մլն դոլարով: Նեշը որը տնտեսագիտության Նոբելյան մրցանակ է ստացել ոչ կորպորատիվ խաղերի տեսության մեջ հավասարակշռության վերլուծությա համար, զոհվել է 2015-ին ավտովթարից: Նեշը հանրությանը առավել հայտնի է դարձել «Բանականության խաղերը» կենսագրական ֆիլմի շնորհիվ:

Նեշի մրցանակը առաջին նոբելյան մրցանակը չէ, որը վերջին տարիներին վաճառվել է աճուրդում: Եվ այսպես 2013-ին 2.3 մլն դոլարով վաճառվել է Ֆրենսիս Կրիկի՝ ԴՆԹ կառուցվածքը հայտնաբերողի մեդալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ