News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին օգոստոսի 31-ին պաշտոնական այցով Ադրբեջան կմեկնի:

«Վրաստան օնլայնը», վկայակոչելով Վրաստանի կառավարության աշխատակազմը, հայտնում է, որ Վրաստանի վարչապետը պաշտոնական այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը վրացական պատվիրակությանը կընդունի պաշտոնական ճաշկերույթում:

Բացի դրանից ծրագրված են Վրաստանի վարչապետի բանակցությունները ադրբեջանցի գործընկեր Արթուր Ռասիզադեի հետ, թե երկկողմանի, թե ընդլայնված ձեւաչափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ