News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էստոնիայի նախագահի ընտրությունները Ընտրողների կոլեգիայում կշարունակվեն սեպտեմբերի 24-ին, որովհետեւ չի հաջողվել խորհրդարանում նախագահ ընտրել, չորեքշաբթի հայտնել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Էստոնիայում անուղղակի ընտրությունների երկմակարդականի համակարգ է գործում. նախ խորհրդարանն է փորձում նախագահ ընտրել, բայց եթե թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում ձայների անհրաժեշտ քանակություն հավաքել, ընտրությունները շարունակվում են Ընտրողների կոլեգիայում, որը ձեւավորվում է խորհրդարանի պատգամավորներից եւ տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներից:  

«Էստոնիայի սահմանադրության եւ Հանրապետության նախագահի ընտրությունների մասին օրենքի համաձայն, խորհրդարանի խոսնակ Էյկի Նեստորը ընտրողների կոլեգիա է հրավիրել նախագահ ընտրելու համար, այն կգումարվի «Էստոնիա» համերգային դահլիճում`  2016 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին», — ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Քվեարկության երեք փուլերի ընթացքում, որոնք խորհրդարանում ընթացել են երկուշաբթի եւ երեքշաբթի, պատգամավորներին չի հաջողվել Էստոնիայի ղեկավար ընտրել, որովհետեւ ներկայացված թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների քանակը: Խորհրդարանում գաղտնի քվեարկության արդյունքում հաղթելու համար հավակնորդին անհրաժեշտ էր հավաքել պատգամավորների ձայների առնվազն երկու երրորդը, կամ ոչ պակաս, քան  68 ձայն 101-ից:

Քվեարկության երրորդ փուլի ընթացքում Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Սիյմ Կալլասը, որին առաջադրել են աջ կոալիցիայի մեջ մտնող Բարեփոխման կուսակցության եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունները,  42 ձայն է ստացել, նրա մրցակցուհու` խորհրդարանի պատգամավոր Մայլաս Ռեպսի օգտին, որին առաջադրել էր ընդդիմադիր Ցենտրիստական կուսակցության խմբակցությունը, քվեարկել է  26 պատգամավոր:

Այժմ ընտրությունները կշարունակվեն Ընտրողների Կոլեգիայում, որի մեջ խորհրդարանի 101 պատգամավոր կմտնի եւ տեղական ինքնակառավարման 234 ներկայացուցիչ, ընտրություններն անցկացվում են երկու փուլով: Հաղթանակի համար բավական է, որ թեկնածուն ձայների մեծամասնություն ստանա:  Ավտոմատ կերպով թեկնածու են դառնում խորհրդարանում քվեարկության երրորդ փուլի մասնակիցները` Սիյմ Կալլասը եւ Մայլիս Ռեպսը: Բացի այդ, ընտրողների խումբը, որի կազմում առնվազն   21 մարդ պետք է լինի, կարող է իր թեկնածուին առաջադրել: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ