News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ մասնագիտացած ամերիկյան Wired ամսագրի նոյեմբերյան համարի հրավիրված խմբագիր կդառնա, հայտնում է Gazeta-ն:  

Նշվում է, որ համարի թեման կլինի ՏՏ տեխնոլոգիաների ազդեցությունն ապագայում քաղաքականության վրա: Ամսագրի գլխավոր խմբագիր Սքոթ Դադիչի կարծիքով, Օբաման կարող է տվյալ հարցի հետազոտմանն օգնել ավելի լավ, քան որեւէ մեկը: 

Կայքի հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ-ի նախագահը կկենտրոնանա այն դժվարությունների վրա,  որոնք մարդկությունը պետք է հաղթահարի, որպեսզի առաջ շարժվի: Դա առաջին դեպքը կլինի, երբ գործող նախագահը կդառնա որեւէ ամսագրի հրավիրված խմբագիր:    

Բացի այդ, հաղորդվում է, որ հոկտեմբերի 13-ին Սպիտակ տունը հատուկ համաժողով կանցկացնի` նվիրված Wired-ի նոյեմբերյան համարի թեմային:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ