Հայաստանի լեռնային շրջաններում սեպտեմբերին սպասվում է +11+13 աստիճան ջերմություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայպետհիդրոմետի օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի եւ Սյունիքի լեռնային շրջաններում եւս ջերմաստիճանը կլինի +11+13 աստիճանի սահմաններում: Առանձին օրերի կգրանցվի ջերմաստիճանի բարձրացում՝ մինչեւ +22+26 աստիճան, սեպտեմբերի երրորդ տասնօրյակում կգրանցվի ջերմաստիճանի անկում, գիշերը՝ մինչեւ +2+5 աստիճան: Տեղումները ծավալը նորմայի մեջ կլինի (25-35 մմ, Սյունիքի մարզում՝ 19-61 մմ, Երեւանում՝ 9 մմ):