News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» քայլը կանխատեսելի էր, Զենքով հարց լուծելու լեգիտիմացման գործընթացը Հայաստանում ընթանում էր, դա կարելի էր տեսնել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Վերլուծելով մինչ այդ կատարվածը՝ Ծառուկյանի հեռացումը քաղաքականությունից, Շանթ Հարությունյանի բանտարկումը եւ այլն, այս պրոցեսը կանխատեսելի էր։ Զենքով հարց լուծելու լեգիտիմացման գործընթացը Հայաստանում ընթանում էր, դա կարելի էր տեսնել, ու նման մի բան ակնհայտ էր, որ կլիներ»,-ասաց Իսկանդարյանն ու հավելեց. «Հետաքրքիր է հատկապես այն, թե ինչպես է հասարակությունն արձագանքում այդ ամենին: Հասարակության մի մասը, համենայնդեպս, խրախուսում էր դա ու կարծում, որ ոչ շատ մեծ երկրի խնդիրները կարելի է լուծել՝ սպանելով 5 մարդու: Այդ պատկերացումը դառնում է բավական պոպուլյար: Սա այդքան էլ դրական երեւույթ չէ, բայց այն փոխեց քաղաքական համապատկերը, իշխանությունը դարձավ ոչ լեգիտիմ, անօրինական»:

Քաղաքագետի խոսքով` այս ամենից հետո դժվար է պատկերացնել, թե ինչ պետք է իշխանություններն անեն ընտրությունների ժամանակ, եթե, իհարկե, հասնեն ընտրություններին. «Ենթադրենք՝ նրանք մինչեւ ընտրություններ հասնեն, ի՞ նչ ջանքեր, ինչպիսի՞ գումարներ պետք է ծախսեն, որ հաղթեն ընտրություններում: Ենթադրենք՝ այդ ճանապարհով հաղթեցին, 54 տոկոս ստացան, բայց ընտրվելու հաջորդ օրը, հաջորդ շաբաթ ի՞նչ են անելու: Ենթադրենք՝ դա էլ արեցին՝ հաջորդ շաբաթն ինչ-որ կերպ վերապրեցին, կարելի՞ է պատկերացնել, որ նման ձեւով իշխանությունը 5 տարի կկարողանա ղեկավարել: Ինձ համար շատ դժվար է նման բան պատկերացնել»:

Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ ընդդիմություն եւս Հայաստանում չկա. «Մարդիկ, որոնք քվեարկում են ընդդիմության համար, նրա օգտին չեն քվեարկում, այլ՝ իշխանության դեմ։ Իսկ երբ մարդկանց մեծ մասը դեմ է քվեարկում, դա շատ տարօրինակ քաղաքական զարգացումների կարող է բերել: Աշնանն էլ կսկսվի նախընտրական շրջանը, որը լարված է լինելու: Առաջ կգան, այսպես կոչված, ընդդիմադիրները, մարդիկ, ովքեր իրենց անվանում են քաղաքացիական հասարակություն, իսկ իշխանությունները կփորձեն իլյուզիաներ ստեղծել, բայց դրանով խնդիրը չի լուծվի, որովհետեւ վստահություն այլեւս չկա»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ