Մարսելի Coca-Cola-ի գործարանի աշխատակիցները բեռնարկղերից մեկում մոտ 370 կգ կոկաին են հայտնաբերել: BFMTV-ի փոխանցմամբ՝ խմբաքանակի շուկայական արժեքը մոտ 50 մլն եվրո է:
Պարկերում ամփոփված թմրանյութը հայտնաբերվել է լատինաամերիկյան երկրներից մեկից փոխադրված բեռնարկղում: Ներկայումս պարզվում է, թե ով է այն ուղարկել եւ ում համար էր նախատեսված:
Ֆրանսիայում կոկաինի խոշոր խմբաքանակի առգրավումը եզակի երեւույթ չէ: Այսպես՝ 2015-ի ապրիլին Մարտինիկայի ափերին մաքսավորները նավում 2,2 տոնա թմրանյութ էին հայտնաբերել: Հարեւան Բելգիայում բազմիցս արգելված թմրանյութերի խմբաքանակներ են հայտնաբերել բանանի արկղերում: