News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ Երկրագունդը կարող է կործանվել Արեգակի պատճառով: Նրանք հայտարարել են, որ դա տեղի կունենա, եթե Երկրագնդի էլեկտրամագնիսական վահանը չամրապնդվի: Այս մասին հայտնում է Informing-ը:

Գիտնականների խոսքով՝ Երկրագնդի վրա տեղի ունեցող մագնիսական հզոր փոթորիկների պատճառով կարող են ոչնչանալ բոլոր տեխնոլոգիական սարքերը, առաջին հերթին՝ կապի արբանյակները: Դա բազմաթիվ երկրներում խնդիրներ կառաջացնի ենթակառուցվածքների ոլորտում: Դրանից բացի, կենդանի ամեն ինչ աստիճանաբար կմահանա ճառագայթային տեղումների հետեւանքով:

Հետազոտողներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ մարդկությունը մագնիսական հզոր փոթորիկների ժամանակ արդեն իսկ խնդիրների է բախվում: Առայժմ դրա ազդեցությունն այնքան էլ շոշափելի չէ, սակայն Երկրագնդի մագնիսական վահանն ամեն պահի կարող է կործանվել, որից հետո այնպիսի խնդիրներ կառաջանան, որոնք մարդկությունն ի զորու չի լինի արագ լուծել, եթե նախապես չպատրաստվի:

Մասնագետները նախազգուշացնում են, որ մեր մոլորակի պաշտպանական միակ վահանը համարվող մագնիսական ոլորտն աստիճանաբար թուլանում է, ինչը տեղի է ունենում բեւեռների շարժման հետեւանքով: Գոյություն ունեցող գործոնները հաշվի առնելով՝ գիտնականները կոչ են անում սկսել էլեկտրամագնիսական արհեստական վահանի ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ