News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իտալիայի առափնյա պաշտպանության ուժերը հայտնել են, որ Միջերկրական ծովում Հյուսիսային Աֆրիկայի երկրներից եկած մոտ երեք հազար միգրանտների են փրկել: Նախօրեին Լիբիայի ափերի մոտ շուրջ 6.5 հազար մարդ է փրկվել, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:

Իտալիայի իշխանությունները նշում են, որ վերջին երեք օրերին Միջերկրական ծովում՝ Լիբիայի ափերի մոտ, հայտնաբերվել ու փրկվել էին ավելի քան 10 հազար փախստական, որոնք փորձում էին Եվրոպա հասնել:

Նրանց մեծ մասը Էրիտրեայի ու Սոմալիի բնակիչներ են: Նրանցից շատերը երեխաներ են, ամենափոքրը ընդամենը մեկ շաբաթական է:

Առափնյա պաշտպանության կարծիքով միգրանտները, իմանալով որ հետագայում իրենց Սիցիլիա կուղարկեն, պարզապես Լիբիայի ափից 20 կմ հեռանում են ու այնտեղ սպասում փրկարարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ