News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է եւ պետք է ջանքեր ներդնի Ռուսաստանի ներմուծման փոխարինման ծրագրին միանալու համար: Այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է քաղաքագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը:

Նա հիշեցրել է, որ մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ միության երկրները տնտեսության առանցքային ճյուղերում պետք է միասնական քաղաքականություն վարեն եւ միանան Ռուսաստանի կողմից իրականացվող ներմուծման փոխարինման ծրագրին: Պուտինը կոչ էր արել մասնակցել տնտեսության ավելի քան 25 ճյուղերի համար սարքավորումների արտադրությանը:


Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում մասնակցությունը բարձրտեխնոլոգիական արտադրությանը, այդ թվում՝ ռազմա-արդյունաբերական համալիրի համար: Հայաստանն այդ ճյուղերը կարող է ստեղծել, իսկ դրանցից շատերը վերականգնել: Դրա համար անհրաժեշտ է գիտա-հետազոտական եւ նախագծային-փորձարարական աշխատանքների գծով կապ հաստատել ԵՏՄ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ:
«Այդ ամենը թույլ կտա վերականգնել ինժեներական մտքի երբեմնի հզոր դպրոցը եւ արժանավայել զբաղմունքի պայմաններ ստեղծել»,- հայտարարել է Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ամենաշատ