News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցը կքննարկեն G20 գագաթաժողովում: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ պաշտպանելու ցանկացած մեկին, ով իրենց դաշնակցին վնաս է պատճառել, եւ որ Վաշինգթոնը հեղաշրջման փորձի ժամանակ աջակցել է Թուրքիայի իշխանություններին:

Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ համագործակցում է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ ապացույցների գնահատման հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է Թուրքիայի հետ համագործակցել Գյուլենի վերաբերյալ նոր տեղեկություններ հայտնաբերելու ուղղությամբ. Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ