News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիքն է: Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունն ինքնանպատակ անկախություն չէ՝ հանուն անկախության: «Դա ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու միջոց է: Մենք դրա ականատեսը դարձանք ապրիլյան պատերազմի օրերին, երբ ադրբեջանցի զինծառայողները տարեց մարդկանց սպանեցին՝ նրանց դաժան խոշտանգումների ենթարկելով»,- հիշեցրել է Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի անկախության մյուս ձեռքբերումն այն է, որ հայության հայրենիքի մի հատվածում ստեղծվել է հայկական երկրորդ պետությունը:

«Երրորդ ձեռքբերումը պետականության կառուցումն է: Ներկայիս սերունդն իր գոյությունը Ադրբեջանի կազմում չի պատկերացնում: Նրանք օժտված են անկախ մտածողությամբ»,- ասել է Շիրակ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ