News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պոտսդամում ԵԱՀԿ արտգործնախարարների գալիք ոչ պաշտոնական խորհրդի կարեւոր օրակարգային թեման է լինելու սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցը: Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Խորհրդի նիստը ծրագրված է սեպտեմբերի 1-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր ծրագրի կարեւոր թեման է լինելու սպառազինումների նկատմամբ վերահսկողությունը: Ես կարծում եմ, որ հենց հիմա եկել է ճիշտ ժամանակը ավելի շատ թափանցիկության, ռիսկերի նվազեցման ու վստահության կառուցման համար»- հայտնել է նախարարը:

Ավելի վաղ Շտայնմայերը Frankfurter Allgemeine Zeitung թերթում հրապարակված իր հոդվածում կոչ էր արել Եվրոպայում սպառազինությունների նկատմամբ վերահսկողության մասին նոր համաձայնագիր կնքել, խուսափելու համար Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ սպառազինությունների մրցավազքից: Շտայնմայերը նաեւ հայտնել էր, որ Ռուսաստանը արդեն բազմիցս այդ թեմայով քննարկում սկսելու կոչ էր արել: Ավելի ուշ դաշինքի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է ցանկացած ջանքեր, որոնք կհանգեցնեն Եվրոպայում սպառազինությունների նկատմամբ վերահսկողության բարձրացմանը, ու կշարունակի Ռուսաստանի հետ քննարկել թափանցիկության ու ռիսկերի նվազեցման ուղղությամբ քայլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ