News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2018 թ. կարելի է ակնկալել Հայաստանի բյուջեի պակասուրդի կրճատում մինչեւ 2.8 տոկոս: Այս մասին լրագրողներին օգոստոսի 31-ին ասել է դոցենտ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Հայաստանի տնտեսական զարգացման գնահատման ու կանխատեսման հետազոտական խմբի անդամ Աշոտ Թեւիկյանը:

2015-ին պակասուրդը կազմել է բյուջեի 4.8 տոկոսը, իսկ 2016-ին՝ ամենայն հավանականությամբ կկազմի 4.5 տոկոս, ինչը նկատելիորեն բարձր է պլանային ՝3.5 տոկոսի ցուցանիշից:

Այդուհանդերձ, 2018-ին կարելի է ակնկալել կրճատում մինչեւ 2.8 տոկոս՝ ներքին պահանջարկի հաշվին, հավելեց նա:

Ինչ վերաբերում է պետպարտքին, ապա 2016-ի հունիսի վերջի դրությամբ ընդհանուր պետպարտքը կազմել է 5.35 մլրդ դոլար, որոնցից 4.39 մլրդ-ը, կամ 82.1 տոկոսը արտաքին պարտքն է, իսկ մնացածը ՝ ներքին:

Միջազգային կազմակերպությունների գնահատականով, Հայաստանի ընդհանուր պարտքը 2016-ի վերջին կաճի մինչեւ ՀՆԱ 52.4 տոկոս մինչդեռ 2015-ի վերջին  48.7 տոկոս էր: Պարտային ծանրաբեռնվածության աճը չի ազդել երկրի տնտեսության վրա, քանի որ պարտքերը հիմնականում երկարաժամկետ են վերցված, ցածր տոկոսադրույքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ