News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գիտնականները լրջորեն անհանգստացած են երեւան եկող կլիմայական միտումներով, որոնց համաձայն՝ 2015-ի հոկտեմբերից ի վեր ամեն ամիս ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվում:

2016-ի հուլիսը օդերեւութաբանական դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգ ամիսն է եղել. ի դեպ, օդերեւութաբանական դիտարկումները կատարվում են 1880 թվականից: Եթե միտումները պահպանվեն, եւ Երկիր մոլորակն այսուհետեւ եւս շարունակի այդքան սրընթաց տաքանալ, ապա մարդկությանն ահավոր վտանգ է սպառնում: Այս մասին գրում է Planet Today-ը՝ վկայակոչելով The Guardian-ը:

Վերջին 10 տարիների ընթացքում Երկրագնդի ջերմաստիճանն սկսել է անհավանական տեմպերով աճել, որոնք գերազանցում են գոյություն ունեցող բոլոր կանխատեսումները: Եթե հետագայում եւս այսպես շարունակվի, ապա 21-րդ դարավերջին արդեն Երկրագնդի տաքացումը կընթանա 20 անգամ ավելի ինտենսիվ, քան այժմ: Չնայած սա եւս բավական լավատեսական կանխատեսում է, իրականում շատ ավելի վատ կլինի, ասել են ԱՄՆ Աերոտիեզերական ազգային գործակալության ներկայացուցիչները:

Ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է գլոբալ տաքացմամբ, որը մարդկության հիմնական սպառնալիքներից մեկն է, ասում են գիտնականները՝ մարդկանց կոչ անելով հենց հիմա զբաղվել այդ խնդրով, այլապես վաղն այլեւս ուշ կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ