News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Իսպանիայի Վալենսիա քաղաքից 50 կմ հեռավորությամբ գտնվող Բուբյոլ փոքր քաղաքում ամեն տարի մի քանի օր շարունակ լոլիկների ճակատամարտ է ընթանում, որ կոչվում է «Տոմատինա»: Americaru-ի փոխանցմամբ՝ այս տարի ճակատամարտի առաջին օրը քաղաքի փողոցները վերածել է արնագույն գետերի:

Բունյոլ են ժամանել հազարավոր մարդիկ՝ ճակատամարտին մասնակցելու համար: Այս տարի տոնակատարության առաջին օրը ընդամենը մի քանի ժամում 150 տոննա լոլիկ է սպառվել: Ճակատամարտին ընդհանուր թվով 220 մարդ է մասնակցել, որոնց գերակշիռ մասը զբոսաշրջիկներ էին:

Ճակատամարտի ավարտից հետո տեղական իշխանությունները ստիպված էին փողոցները հզոր ջրաշիթով լվանալ, իսկ մասնակիցների համար պատրաստված էին հատուկ շարժական ցնցուղներ:

Ակնկալվում է, որ այս տարի մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի մոտ 20 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ