News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է սեպտեմբերի 1–ից լծվեր Ընտրական օրենսգրքով սահմանված վերահսկողական մեխանիզմների տեղադրման աշխատանքներին, սակայն նշված ժամկետին ընդառաջ հայտարարեց ճիշտ հակառակը՝ չեղյալ է հայտարարվել։ Այսինքն, ընդդիմության, իշխանության եւ քաղաքացիական հասարակության միջեւ ամիսներ շարունակ տեւած 4+4+4 ձեւաչափով բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնագիրը տապալել է իշխանությունը՝ նշելով, որ լեհական կազմակերպությունը հրաժարվել է զբաղվել մեխանիզմների տեղադրմամբ՝ պատճառաբանելով, որ այդ սեղմ ժամանակահատվածում, մինչեւ խորհրդարանական ընտրություններ չի հասցնելու։ Այժմ իշխանության եւ ընդդիմության միջեւ բանակցություններ են սկսվել այլընտրանքային տարբերակի շուրջ, որն է քվեարկված ցուցակների հրապարակումը, որին իշխանությունը կտրականապես դեմ է եղել։ Թե որքանով է հավանական այս տարբերակի շուրջ համաձայնությունը, NEWS.am–ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանի հետ։

Պարոն Մանուկյան, Ձեր կարծիքով ի՞նչը ստիպեց իշխանությանը տապալել ձեռք բերված համաձայնագրի իրագործումը, որի տակ ստորագրել էր, եւ դրանից հետո ինչի՞ շուրջ կարող են համաձայնության գալ իշխանությունը, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը։

Ամեն դեպքում, ես պրոցեսը ավարտված չեմ համարում, կան փոխադարձ առաջարկներ, որը միշտ համաձայնեցրել ենք ու համաձայնեցնում ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Անցած փուլի քննարկումների արդյունքում եկել էինք մի լուրջ հաջողության, որի անցումային դրույթը ասում էր՝ համապատասխան ֆինանսական միջոցների չառկայության դեպքում կարող է չեղյալ հայտարարվել որոշումը եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ չեն եղել պայմանավորվածություններ, համաձայնություններ համապատասխան ֆինանսական միջոցները գտնելու համար։ Ուստի, ես եզրակացնում եմ, որ իշխանության այս քայլը ոչ թե ֆինանսների բացակայության պատճառով է, դա պարզապես պատրվակ է։ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյաnի հաղորդումը ֆինանական միջոցների բացակայության պատճառը,որը նախատեսված է օրենքով։ Տեխնիկական միջոցների մասին է խոսում, էդ դեպքում շատ պարզ հարց կարող եմ տալ. փետրվարից այս կողմ ի՞նչ էին անում, հանկարծ օգոստոսին պարզվեց, որ լեհական ֆիրման չի կարող դա իրականացնել, բա հունիսին, հուլիսին ի՞նչ էին ասում։

Անկախ հետագա քննարկումներից՝ իշխանություններից լուրջ պատճառաբանություն պետք է լսենք ձախողելու վերաբերյալ։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ բանակցությունները 4–5 ամիս շարունակ չեն ընթացել միայն Կոնգրեսի հետ, քաղաքական ուժերի հետ է ընթացել եւ շուրջ 300 ՀԿ–ների հետ, որոնց անվանեցինք քաղաքացիական հասարակություն։ Բացի դա, բանակցություններին աջակցել են եւ շատ ակտիվ խաղացող են եղել Եվրոմիությունը, ՄԱԿ–ը, ԱՄՆ դեսպանությունը եւ բոլոր այն դեսպանատները որոնք աջակցեցին այս գործընթացին։ Եթե վաղը, մյուս օրը իշխանությունը հայտարարի, որ պրոցեսը համարում է վերջնական ձախողված, ապա նշածս խաղացողներին իր հիմնական բացատրությունները պետք է տա, որը շատ դժվար է լինելու։ Մասնավորապես, Եվրամիությունը արել է անհնարինը՝ աջակցելով Հայաստանում նորմալ ընտրությունների կայացմանը։ Այդ մարդկանց, կազմակերպություններին պետք է ասի՝ ի՞նչ է արել, որ ջնջել է ամեն ինչը եւ գնացել հին օրենքով։ Նշածս կառույցների հետ դեռ աշխատելու է ընտրություններից առաջ եւ հետո։ Հարկավոր է լուրջ բացատրություն, թե ինչ տեղի ունեցավ, եւ երկրորդ՝ եթե սա մերժում ես, ի՞նչ ես առաջարկում։

Միայն լեհակա՞ն կազմակերպության հետ են եղել բանակցությունները, ընդդիմությունը ի՞նչ դեր է ունեցել այս գործում, այլ ընկերությունների դիմելու առաջարկներ արե՞լ է։

Մենք չէինք կարող դիմել այլ կազմապերպությունների, մեր իրավասության մեջ չէր մտնում դա։ Բայց քննարկումների մեջ եղել են միջանկյալ տարբերակներ։ Օրինակ, որ իրենք ասում են՝ տաս մատը չէինք հասցնում, ասել ենք՝ ի՞նչ եք առաջարկում, ասել են՝ երկու մատը։ Մենք էլ ասել ենք, եթե տաս մատը չի լինում, արդյունքում զրո է ստացվելու, համաձայնել ենք դրան։ Հետո մի որոշ ժամանակ անց ասում են՝ երկու մատն էլ չի լինում։ Եթե իշխանության հնարավարությունները ներում է, որ ասի՝ ոչ մի ժողովրդավարություն, ոչ մի բարեփոխված օրենք եւ այլն, շատ լավ սա էլ է դիրքորոշում։ Այդ դեպքում թող գնա բացատրի Եվրամիությանը, ԱՄՆ–ին, Վենետիկին, որ մերժում է այդ ամենը։

Տեսականորեն չեմ բացառում, որ լեհական կազմակերպությունը կարող է հրաժարվել կամ իշխանությունն այնպես է արել, որ հրաժարվեն, բայց փոխարենը իշխանությունը այլ բան պիտի առաջարկի։ Եւ մենք ասել ենք՝ եթե սա չի լինում, ապա ինչ եք համարժեք առաջարկում։

Հիմա քննարկվում է քվեարկված ցուցակները հրապարակելու հարցը, ինչին իշխանությունը դեմ է եղել՝ հիմնավորելով, որ դա ընտրողի իրավունքի գաղտնիության, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը եւ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը հակասում է։ Որքանո՞վ եք հավանական համարում, որ այս տարբերակը կիրագործի իշխանությունը, հաշվի առնելով, որ տապալեց այն տարբերակը, որին ստորագրությամբ հաստատեց՝ դեմ չէ։

Քննարկումները շարունակվում են, ե´ւ քաղաքացիական հասարակությունը, ե´ւ կուսակցությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքները։ Քննադատում ենք իշխանություններին այս փուլի այսպիսի ավարտի համար, բայց ձեռքներս չենք լվանում։ Այս պահին քվեարկված ցուցակների հրապարակման հարցն է քննարկվում եւ ոչ միայն հրապարակման, այլ ստորագրված ցուցակների պատճենած հրապարակման։ Բացի հրապարակումից պետք է ընդլայնվի ու հստակեցվի քրեական հետապնդման, իրավական պատասխանատվության հարցերը։

Մենք միշտ ասել ենք՝ ցուցակների հրապարակումը մեր ուզածն է, եւ էս դեպքում որպես կոմպենսացիա, կարող է դա առաջարկի։ Հայաստանի իշխանության վիճակը ծանր է, ջարդված ու փշրված է, եւ դրսում, եւ երկրի ներսում վստահություն չունի, ինչը նշանակում է, որ չի կարող քայլերի չգնալ։ Եթե քվեարկված ցուցակների հրապարակումն էլ տապալեն իշխանությունը, ինքը կհայտնվի փակուղում։ Տապալման դեպքում կարող է մի երկու հոգի մարաղ մտած հրճվեն, որ իզուր էին քննարկումները, բայց մենք ազնիվ ենք քաղաքացու առջեւ, մենք արել ենք առավելագույնը, որ ժողովրդավարական ընտրական օրենսգիրք ունենանք։ Մենք մի անգամ էլ կապացուցենք ժողովրդին, որ իշխանությունը գող է, սուտասան եւ գցող, այդ դեպքում այլ ադեկվատ քայլեր կլինեն։

Ընտրախախտումների դեմ պայքարի համար քվեարկված ցուցակների հրապարակումը համարժե՞ք կանխող գործիք է 4+4+4 ձեւաչափով ընդունված մեխանիզմին։

Եթե մի քանի գործիքից բաղկացած մեխանիզմ է գործում, էֆեկտը շատ է, չկա որեւէ միջոց, որոմ միայն հանարավոր է կանխել կեղծիքները։ Չորս կետը մեզ համար համակարգ էր, որը մեկը մյուսին լրացնում էր՝ նկարահանում, ցուցակների մաքրում, հրապարակում ու մատնահետքով նույնականացում, սա համալիր է։ Հիմա, եթե մենք հասնենք այն բանին, որ ցուցակների հրապարակումը ստորագրություններով ամբողջական լինի օնլայն նկարահանմամբ եւ բողոքարկման մեխանիզմով, կեղծիքների հնարավարությունը նվազում է։ Անշուշտ, մեզ համար թիվ մեկ հարցը եղել է քվեարկված ցուցակների հրապարակումը, ընսհանրապես ընդդիմության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության համար այն թիվ մեկ պահանջն է արդեն 15 տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ