News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Google-ը մտադիր է Սան Ֆրանցիսկոյի փողոցներում ավտոմեքենայի համատեղ օգտագործման Waze ծրագիր թողարկել: Դա տեղի կունենա աշնանը: Հեռանկարում նոր ծառայությունը կդառնա Uber-ի մրցակիցը, որի գործընկերը մինչ օրս Google-ն է: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:

The Wall Street Journal-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնել է, որ Google-ը ծրագրում է արդեն աշնանը Waze հավելվածը թողարկել Սան Ֆրանցիսկոյի փողոցներում համատեղ ավտոուղեւորությունների համար. դա մինչ օրս հասանելի էր միայն ընկերության աշխատակիցներին:

Waze ծառայությունը թույլ կտա հավելվածի օգտատիրոջն անհրաժեշտ ուղղությամբ ընթացող վարորդների գտնել: Ինքը վարորդը բենզինի ծախսի մի մասի համար վճարող ուղեկիցների հաշվին կկարողանա զգալիորեն կրճատել մեքենայի շահագործման սեփական ծախսերը: Alphabet-ը մտադիր է համատեղ ուղեւորության սակագներն այնքան ցածր սահմանել, որպեսզի չեզոքացնի այլ վարորդների, հատկապես տաքսիստների՝ այս հավելվածով գումար վաստակելու ցանկությունը:

Պիլոտային ծրագրի փուլում ուղեւորության սակագինը կկազմի մոտ 1 կմ-ը 0,34 դոլար, ինչն անհամեմատ էժան է՝ Uber-ի կամ Lyft-ի սակագների համեմատությամբ: Ըստ որում՝ մինչ օրս Google-ն այդ գումարից տոկոսներ չի ստացել: Ինչ վերաբերում է պոտենցիալ հաճախորդներին, ապա այն առայժմ կսահմանափակվի այն ֆիրմաների 25 հազար աշխատակիցներով, որոնց հետ Google-ը համաձայնության է եկել: Դրանց թվում են Wal-Mart-ը եւ Adobe-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ