News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են վրաց-ադրբեջանական համագործակցության խորացման հեռանկարները, հայտնում է   Sputnik-Գրուզիան:

Վրաստանին եւ Ադրբեջանին միավորում են պատմությունը, աշխարհագրությունը եւ շահերը, իսկ այդ երկրների բարեկեցությունը եւ կայունությունը կախված է տրանսպորտային նախագծերի իրականացումից, նշել է ադրբեջանի նախագահը: Իր հերթին, Քվիրիկաշվիլին Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների խորացման հույս է հայտնել: «Մենք ամեն կերպ նպաստում ենք մեր բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, որոնք իրապես ռազմավարական բնույթ են կրում: Ինչպես դուք նշեցիք, մեզ կապում է բարեկամությունը, տարածաշրջանային գլոբալ նախագծերը, որոնք կարեւոր են մեր երկրների բարեկեցության բարելավման համար», — ասել է Քվիրիկաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ