News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Acer ընկերությունը ներկայացրել է Predator 21 X խաղային նոթբուք, որը 21-դյույմանոց կոր էկրան ունի: Այս մասին գրում է Newsru-ն:

CNet-ի փոխանցմամբ՝ Acer Predator 21 X-ը աշխարհում առաջին նոթբուքն է, որը կոր էկրան ունի՝ 2560*1080 պիքսել խտությամբ: Սարքը հագեցած է երկու GeForce GTX 1080 տեսաքարտերով, սնուցման երկու բլոկներով, հինգ հովացուցիչով եւ ջերմային 8 խողովակներով: Նոթբուքն աշխատում է Intel Core պրոցեսորի 7-րդ սերնդի հիմքի վրա, որի օպերատիվ հիշողության ծավալը կարող է հասնել 64 Գբ-ի, SSD կրիչների համար սլոթների թիվը 5 է:

Նոթբուքի մյուս առանձնահատկությունը լիարժեք մեխանիկական ստեղնաշարն է՝ յուրաքանչյուր ստեղնի լուսավորմամբ: Acer Predator 21 X-ն ունի 4 բարձրախոսներ:

Հաշվի առնելով նոթբուքի չափերը եւ պարունակությունը՝ այն ամենեւին շարժական չես համարի: Acer Predator 21 X-ը 8 կգ է կշռում, ինքնավար աշխատանքի մոտավոր ժամկետը հայտնի չէ, սակայն կարելի է ենթադրել, որ այդ ցուցանիշը բավական համեստ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
եկորդային քանակներ...
Ամենաշատ