News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանն անհանգստացած է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությամբ: Այդ մասին հայտնել է ԻԻՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, հայտնում է Irna-ն:

Կասեմին ընդգծել է Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը:  «Չնայած այն բանին, որ տարածաշրջանի խաղաղասեր ժողովուրդները համարում են, որ ահաբեկչության դեմ պայքարը եւ տարածաշրջանում անվտանգության հաստատման ջանքերը   կարեւոր սկզբունքներ են, դրանք չպետք է արդարացնեն երկրների ինքնիշխանության խախտումը», - ասել է նա:

Նրա խոսքով, Սիրիայի տարածքում Թուրքիայի ներկայությունը կհանգեցնի իրավիճակի հետագա բարդացման եւ անմեղ մարդկանց մահվան: «Թուրքական բանակը պետք է անմիջապես դադարեցնի ռազմական գործողությունները տարածաշրջանում», - ասել է Կասեմին:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ