News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Հնդկաստանին կոչ է արել մեծ պատասխանատվություն ստանձնել միջազգային թատերաբեմում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ: «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ Հնդկական տեխնոլոգիական ինստիտուտում ունեցած ելույթում Քերրին Հնդկաստանին կոչել է «կայացած տերություն, որն իր հետքերն է թողնում ամբողջ մոլորակի վրա ազդող հարցերում»:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ աշխարհի երկու խոշորագույն ժողովրդավարությունների միջեւ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի գլոբալ խնդիրների լուծման հարցում՝ ահաբեկչությունից մինչեւ կլիմայի փոփոխություն:

Նա նաեւ հավելել է, որ առաջատար երկրները «պարզապես չեն կարող անտեսել իրենց սահմաններից դուրս գտնվող սպառնալիքները, քանի որ գլոբալացված, փոխկապակցված աշխարհի պայմաններում, որում այսօր ապրում ենք, դրանք, ի վերջո, կանցնեն սահմանները»:

Քերրիի խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի համագործակցությունն աննախադեպ մակարդակի է հասել: Նա, միաժամանակ, ընդգծել է հետագա աշխատանքի անհրաժեշտությունը՝ նշելով, որ «ամուր խաղաղության համար ուժեղ դիվանագիտություն է անհրաժեշտ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ