News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սոմալիում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մայքլ Քիթինգը վճռականորեն դատապարտել է Մոգադիշոյի հյուրանոցների մեկի վրա ահաբեկչական հարձակումը, որի հետեւանքով 13 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ առողջություն մաղթել վիրավորներին:

Ականապատ բեռնատարը պայթել է Սոմալիի մայրաքաղաքի SYL հյուրանոցի հարեւանությամբ: Դեպքը տեղի է ունեցել նախագահի նստավայրից եւ դաշնային խորհրդարանից ոչ հեռու:

Պայթյունի պահին հյուրանոցում խորհրդարանի եւ կառավարության անդամների մասնակցությամբ հանդիպում է անցկացվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաաբ» ծայրահեղական իսլամական խմբավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ